13 июн. 2012 г.

Մուրացկանությամբ զբաղվող կինը , որից արժի զգուշանալ...


Առաջին անգամ նրան տեսնելով՝ խաբվեցի նրա՝ կարեկցանք առաջացնող ստին  ու գումարով օգնեցի տիկնոջը: Նույնիսկ այնքան էի տարվել խնդրով, որ ուզում էի  «Սպիտակի հիվանդանոցում վիրահատություն տարած նրա որդու» բուժման համար դրամահավաք կազմակերպել...
Արդեն հարցի լուծման համար ճանապարհներ էի փնտրում եւ իմացա, որ նման պատմությամբ եւս մի կին կա քաղաքում, բնականաբար որոշեցի օգնել երկուսին էլ: Աշխատանքից տուն էի վերադառնում, երբ կրկին հանդիպեցի այս կնոջը, ինձ համար այդքան էլ տարօրինակ չէր, մտածեցի երեւի էլի դեղորայքի համար քաղաք է եկել: Եվ պատկերացրեք՝ որքա՞ն մեծ էր զարմանքս, երբ ընկերներիցս մեկն ասաց,
որ նախորդ օրը հենց այդ կնոջն է դրամ հատկացրել, որպեսզի լրացնի դեղերի համար պակասող գումարը...

Բարկությունս անսահման էր, չգիտեի անգամ նրան մեղադրեմ, որ նման նենգ ստով է կողոպտում մարդկանց, թե՞ սիրելի երկրիս, ուր մարդիկ անգործ են...

Սարսափելին այն էր, որ մի քանի օր անց նա ինձ կրկին կանգնեցրեց Վարդանանց փողոցում եւ խնդրեց օգնել իրեն: Բարեկիրթ ձեւով նրան խնդրեցի, որ էլ ինձ չանհանգստացնի ու պարտադրեցի մարդկանցից փող մուրալիս չխաղալ սրբությունների հետ: Երդվեց, որ ինքը նման բաներով չի զբաղվում ու արագ քայլերով հեռացավ...

Թերեւս որպես վերջաբան հերիք է այն, որ մոտ օրերս կրկին հայտնվեց ճանապարհիս ու ես անգամ լուսանկարեցի նրան: Նրան ճանաչող դժգոհ մարդիկ ջանում էին շրջանցել, իսկ անտեղյակները՝ բախվում նրա սուտ պատմությանը...

Հ.Գ. Այս կինն իր ամենօրյա հացի առեւտուրն է կատարում շուկայի մոտ տեղակայված ՌուդԷլ հացաբոuլկեղենի կրպակից, մարդկանց ներկայանում է որպես ջրմուղ կոյուղի ՓԲԸ աշխատող եւ բնակվում է կա՛մ Վանաձոր, կա՛մ Քիմգործարանի թաղամասում:Հ.Գ.    Այս կինն իր ամենօրյա հացի առեւտուրն է կատարում շուկայի մոտ տեղակայված ՌուդԷլ հացաբոuլկեղենի կրպակից , մարդկանց ներկայանում է որպես ջրմուղ կոյուղի ՓԲԸ աշխատող եւ բնակվում է կա՛մ Վանաձոր, կա՛մ քիմ գործարանի թաղամասում ....
կարող եք նաեւ միանալ ֆեյսբուքյան հավաքին