26 мая 2012 г.

Եվս մեկ ծառ հրաժեշտ տվեց կյանքին ... / տեսանյութ, լուսանկարներ /

 Այսօր Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատին կից այգում մարդկանց ճանապարհին հայտվել էր նոր խոչընդոտ : Հսկա ծառերից մեկը կոտրվել էր եւ ընկել դիմացի նստարանին, բարեբախտաբար մոտակայքում մարդիկ չեն եղել ...
 Աոավոտյան ինձ պատմեցին  դեպքի մասին եւ որպես կոտրվելու վարկած քննարկվում էր Շիրակացի փողոցի վրա գտնվող գազալցակայանում տեղի ունեցած « ՎԱԶ-21103» մակնիշի 31 SL 544 համարանիշի ավտոմեքենայի բալոնի պայթյունը : Փորձեցի ինքս գնալ եւ տեղում պարզել ամեն բան :
 Հավաքվածները բուռն քննարկում էին այգու ծառերի հարցը եւ ասում , որ կան եւս  մի քանիսը , որ մոտ ապագայում կարժանանան նույն ճակատագրին : Իսկ իմ հարցերին համաձայնեց պատասխանել պապիկներից մեկը : Նա ասաց, որ կոտրվելու պատճառը քամին է եղել , հավելելով ,որ գազալցկայանի պայթյունը
ոչ մի կապ չունի այգու դեպքի հետ : Երեխաներից մեկն էլ ասաց . « Ծառը չի դիմացել չափից շատ սիրուն :) »... Ինչեւ , դեռ անելիքս չէր ավարտել եւ որոշեցի մնամ այգում այնքան,մինչեւ որ պարզ դառնա ամենը ...
 Քիչ անց  մոտեցավ մի մեքենա, մարդիկ շատացան եւ սկսեցին քննարկել ծառի հեռացնելու տարբերակները : Մինչ ես լուռ հետեւում էի նրանց լսեցի ,թե ինչպես էր կողքիս տղաներից մեկն իր ընկերներին պատմում ,որ ուժեղ քամի է եղել , եւ ծառը բավականին մեծ աղմուկով ընկել է նստարանին : Որից հետո էլ անցավ գազալցակային մեքենայի դաժան բախտին ...
  Այսպես եւս մի քանի պապիկ հաստատեցին, որ ծառն ընկել է քամու ժամանակ ու ցավով նայում էին մյուս ծառերին , որոնք այդ պահին բարձրացած քամուց սկսել էին բավականին ակտիվ ճոճվել ...