4 мая 2012 г.

Շարունակեք վաճառել Ձեզ , չէ՞ որ ոչ մի արտառոց բան չի պատահել

Մայիսի 4-ը նշանավորվեց հերթական վատ միջադեպով ...Ցավալին նա է , որ ներկա ժամանակներում ՀՀ բնակչության 99% պատկերացում անգամ չունի ինչպես իրեն պահել նման իրավիճակում , կամ ցուցաբերել առաջին օգնություն ...

Չեմ պատկերացնում էսքանից հետո մարդիկ ո՞նց են ընտրախցիկ մտնելու ու մնալով իրենց խղճի հետ մենակ ընտրելու մեզ հարյուրավոր վիրավորներ պարգեւած մարդկանց ... Չնայած ինչի՞ եմ զարմանում , չէ ՞ որ արտառոց ոչինչ չկար եւ համերգը ուրախ տրամադրություն էր ապահովում...Թեպետ մեղադրելու փոխարեն պետք է հասկանալ, որ երգիչներն այդ իսկ կերպ փորձում էին խուճապը փոքր-ինչ նվազեցնել : Անգամ « Տիտանիկի » վրա խորտակման պահին կենդանի նվագ կար ...
Իսկ ո՞վ պատասխան կտա, թե ինչու՞ էին փուչիկները լցված ոչ թե հելիումով , այլ օրինակ մեթանով կամ ջրածնով   ...Դա հարցի մյուս կողմն է : Ինձ համար գլխավոր ցավը նա է , որ տուժածները մեծամասամբ երեխաներ էին եւ այն էլ չգիտեին թե ուր են եկել :
Չգիտեմ էլ ի՞նչ կարելի է ասել , էնքան եմ ապշած, որ բառերը թռել են տարբեր կողմեր , ցավում եմ բոլորի համար ...
Ու նաեւ շատ հետաքրքիր է կգա արդյոք Հայաստանում ազատ լրատվության շրջան , ինձ համար աբսուրդ է , ԶԼՄ-ներին թողնել առանց այսօրվա արխիվի .... հիանալի որոշում , մնում է մարդկանց բերաններն էլ փակել մի բանով ու ծածկադմփոցը կհամարվի հաջողված ...
Յութուբից վայրկյանը վայրկյանի վրա պակասող ու կորչող նյութերը , նույն արագությամբ նորից են ներբեռնվում ... Իսկ ամեն ինչ ազատ թողնելու դեպքում, գուցե իրադրությունը չլարվեր ու մեղավորները շուտ գտնվեին :

Դավադրություն էր , թե ոչ  հաստատ ասել չեմ կարող , բայց փաստը նա է , որ  պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 144 մարդ , ըստ նախնական տվյալների ....

Հ.Գ . Ամեն դեպքում չեմ ուզում հավատալ, որ սա կազմակերպիչների մեղքն է , որովհետեւ իմ մեջ միեւնույնն է չի տեղավորվում դա : Ուղեղումս պտտվում է վարկածը, ըստ որի սա կազմակերպված էր ՀՀԿ-ի դեմ ...կամ էլ հանձնարարությունը կատարողները « շուստրի » լինելով ուզեցել են « քյար » անեն եւ փոխարենը օգտագործել են այլ գազ ...չգիտեմ , հավատս չի գալիս , գուցե ես եմ շատ մաքուր  ուզում տեսնել բոլորին ...Ամեն դեպքում մեղադրանքներ ներկայացնելու համար դեռ շուտ է : Պետք է մի լավ մտածել , վերլուծել եւ օգնել միմյանց բացահայտել կատարվածը ի օգուտ բոլորի ...

Շուտափույթ ապաքինում  վիրավորներին ...

Անգամ չգիտեմ դեմքի ի՞նչ արտահայտությմբ կարդամ այս նյութը , որը հրապարակվել է ԱԻՆ հայտարարությունից հետո...