6 июл. 2012 г.

Աղբի թեժ կետերը Վանաձորում / տեսանյութ , քարտեզ /


Վանաձորի քաղաքացիներից մեկն ասաց, որ շատ գոհ է աղբահանությունից եւ քաղաքի մաքրությունից թեեւ նկարները խոսում են այն մասին ,որ դեռ առավոտից քաղաքը արդեն աղտոտված է եւ աղբարկղերը լիքը դիմավորում են արեւածագը : 
Աղբակույտերի քանակի առումով թեժ կետերից մեկը Տիգրան Մեծ – Գ. Նժդեհ խաչմերուկն է , որը ամեն օր լիքն է կենցաղային աղբով : Քաղաքացիները բողոքում են, իսկ խաչմերուկում գտնվող « Օրքիդեա » ծաղկի սրահի աշխատակիցները ասում են, որ մոտակա շենքերի բոլոր բնակիչները դժգոհ են աղբահանությանությունից եւ ուզում են որպեսզի հարգվեն իրենց իրավունքները: Դեռ մի քանի ամիս առաջ տարածքում տեղադրված էին մեծ աղբարկղեր, իսկ հեռացնելուց հետո մարդիկ չգիտեն ինչ անել եւ աղբով լի պոլիէթիլենային տապրակները ստիպված թողնում են խաչմերուկի փոքր աղբարկղի շրջակայքում : 
Նշեմ, որ տարածքը քաղաքի թափառական շների սիրելի վայրն է :
Տիգրան Մեծի 47 հասցեում գտնվող աղբարկղի վիճակը նույնպես անմխիթար է : Ականատեսները ասում են , որ այստեղ հիմնական կուտակումները լինում են « ՎիվաՍելլ » գրասենյակի աշխատակիցների ջանքերովի շնորհիվ : Եւ իհարկե տարածքը կեղտոտելուն օգնում են շենքի բնակիչները եւս :
Խնդիրներով լի է նաեւ Վարդանանց փողոցում գտնվող կանգառը : Մարդիկ հավաքված կեղտի պատճառով հաճախ դուրս են գալիս փողոց եւ երթուղայինին սպասում այնտեղ: Ինչը որոշակի խուճապ է առաջացնում վարորդների մոտ :
Աղբահակույտերի թեժ կետերը այսքանով չեն սահմանափակվում : Ավելի մանրամաս ինֆորմասիա կարող եք գտնել քարտեզի վրա

 
View Վանաձորի աղբի թեժ կետերը in a larger map


Կարդացեք նաեւ...

20 июн. 2012 г.

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Վերջերս տարածված լուրերի համաձայն հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել է նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես`

13 июн. 2012 г.

Մուրացկանությամբ զբաղվող կինը , որից արժի զգուշանալ...


Առաջին անգամ նրան տեսնելով՝ խաբվեցի նրա՝ կարեկցանք առաջացնող ստին  ու գումարով օգնեցի տիկնոջը: Նույնիսկ այնքան էի տարվել խնդրով, որ ուզում էի  «Սպիտակի հիվանդանոցում վիրահատություն տարած նրա որդու» բուժման համար դրամահավաք կազմակերպել...
Արդեն հարցի լուծման համար ճանապարհներ էի փնտրում եւ իմացա, որ նման պատմությամբ եւս մի կին կա քաղաքում, բնականաբար որոշեցի օգնել երկուսին էլ: Աշխատանքից տուն էի վերադառնում, երբ կրկին հանդիպեցի այս կնոջը, ինձ համար այդքան էլ տարօրինակ չէր, մտածեցի երեւի էլի դեղորայքի համար քաղաք է եկել: Եվ պատկերացրեք՝ որքա՞ն մեծ էր զարմանքս, երբ ընկերներիցս մեկն ասաց,

26 мая 2012 г.

Եվս մեկ ծառ հրաժեշտ տվեց կյանքին ... / տեսանյութ, լուսանկարներ /

 Այսօր Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատին կից այգում մարդկանց ճանապարհին հայտվել էր նոր խոչընդոտ : Հսկա ծառերից մեկը կոտրվել էր եւ ընկել դիմացի նստարանին, բարեբախտաբար մոտակայքում մարդիկ չեն եղել ...
 Աոավոտյան ինձ պատմեցին  դեպքի մասին եւ որպես կոտրվելու վարկած քննարկվում էր Շիրակացի փողոցի վրա գտնվող գազալցակայանում տեղի ունեցած « ՎԱԶ-21103» մակնիշի 31 SL 544 համարանիշի ավտոմեքենայի բալոնի պայթյունը : Փորձեցի ինքս գնալ եւ տեղում պարզել ամեն բան :
 Հավաքվածները բուռն քննարկում էին այգու ծառերի հարցը եւ ասում , որ կան եւս  մի քանիսը , որ մոտ ապագայում կարժանանան նույն ճակատագրին : Իսկ իմ հարցերին համաձայնեց պատասխանել պապիկներից մեկը : Նա ասաց, որ կոտրվելու պատճառը քամին է եղել , հավելելով ,որ գազալցկայանի պայթյունը

22 мая 2012 г.

Սա Երեւանն է ... Այստեղ դու տա՞նն ես ..../ ֆոտոշարք/

Սա Երեւանն է ...
Այստեղ դու տա՞նն ես ....


Արդյո՞ք այսպիսի  մայրաքաղաք ենք երազել ...


Ինձ համար վատ ա, որ մարդիկ դուրսն են մնում...
Ինձ համար վատ ա, որ ԻՄ երկրում ինձ մեքենայի տակ են գցում, երբ անցումն իմն ա , իսկ ոստիկանը ամենը կարգավորելու փոխարեն ինձ վրա մուննաթ ա գալիս ու ասում. « Կանգնի' աղջիկ ջան, չե՞ս տեսնում մեքենաները գալիս են » ու իմ հարցական հայացքը նկատելով կրկին չի ալարում ու միացնոլով մեգաֆոնը ասում ա « Դեմդ նայի' ... »
Ինձ համար վատ ա, որ մարդկանց հիմարի տեղ են դնում ու իրանք լուռ են մնում...
Ինձ համար վատ ա, որ քաղաքը կեղտոտ ա , ու շատ... Վատ ա , որ դա մեզնից ա ... Ժողովուրդ արդյո՞ք դուք տանն եք : Տան հետ սենց ե՞ք վարվում: Ձեզ կոտորելով դուրս եք գալիս փողոց , զբաղվում ամեն ինչով , մեծ-մեծ խոսում մյուսների սխալներից : Բա չեք տեսնո՞ւմ ձեր սխալները : Ձեզ հաճելի ա՞ փողոց դուրս գալ ու էս ամենը տեսնելը : Վատ ա ...
Ինձ համար վատ ա էս ամենը , ես իմ կողմից կանեմ ամեն բան որ իմ տունը մաքուր մնա ...



4 мая 2012 г.

Շարունակեք վաճառել Ձեզ , չէ՞ որ ոչ մի արտառոց բան չի պատահել

Մայիսի 4-ը նշանավորվեց հերթական վատ միջադեպով ...Ցավալին նա է , որ ներկա ժամանակներում ՀՀ բնակչության 99% պատկերացում անգամ չունի ինչպես իրեն պահել նման իրավիճակում , կամ ցուցաբերել առաջին օգնություն ...

29 апр. 2012 г.

« Հորովել » երգի-պարի անսամբլը 40 տարեկան է

Օրն այսօր լի է հպարտությամբ , ուրախությամբ ու մի փոքր էլ թախիծով , լուսավոր ու պայծառ ... Պարարվեստի միջազգային տոնը նշվում է ապրիլի 29-ին : Պարի միջազգային խորհրդի աջակցությամբ, այն հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ. ՝ ի պատիվ ֆրանսիացի բալետմայստեր Ժան-Ժորժ Նովերի , ում ծննդյան օրը հենց այդ օրն էր : Սակայն ուզում եմ փոքր-ինչ շեղվել ու անդրադառնալ Վանաձորի համար ոչ պակաս կարեւոր այլ իրադարձության : Ճակատագրի հեգնանք , թե ՞  գեղեցիկ պատահականություն :
Մոտ օրերս իր գործունեության 40-ամյակը կնշի Վանաձորի « Հորովել » երգի-պարի անսամբլը ...
Այն ստեղծվել է

28 апр. 2012 г.

Թեղուտի եւ արդար ընտրությունների հարցը Վանաձորում 27.04.12..../ տեսանյութեր /

Հարգելիներս Ձեր դատին եմ ներկայացնում « Խաղաղության երկխոսություն » ՀԿ-ի կողմից կազմակերպված  « Կանաչ ընտրություններն ու ԴՈՒ... » ֆլեշ-մոբի, նաեւ Հայքի հրապարակում  Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տեսանյութերը , երբ բռնանում էին ակտիվ քաղաքացիների իրավունքների վրա եւ թույլ չէին տալիս իմանալ նախագահի կարծիքը Թեղուտի հարցի վերաբերյալ... մանրմասները այստեղ...Բարբարոսության նոր ձեւ Հայքի հրապարակում ...











« Կանաչ ընտրություններն ու ԴՈՒ ... »

Տանջված Վանաձորի համար օրը հատկանշական էր նրանով, որ ժամը 15:00-ի սահմաններում ակտիվ քաղաքացիների կողմից իրականցվեց մի ակցիա, որը կրում էր  « Կանաչ ընտրություններն ու ԴՈՒ... »անվանումը :
Ակցիան կազմակերպվել էր Վանաձորի  « Խաղաղության երկխոսություն » ՀԿ-ի կողմից եւ նպատակ էր հետապնդում քաղաքացիների մեջ ծնել գոնե մի փոքր հավատ, որ այս անգամ ընտրությունները անց կկացվեն արդար եւ անկողմնակալ : Մասնակցում էին ՀԿ-ի կամավորներ, ակտիվ վանաձորցիներ, քաղաքացիներ տարբեր մարզերից...
Հակիրճ սյուժեն այսպիսին էր . Հերթականությամբ ամբոխին մոտենում էին անհատներ եւ կեղծ ընտրակաշառք բաժանում: Յուրաքանչյուր նոր եկող քաղաքացիներին առաջարկում էր նախորդի տված գումարից ավելին եւ մարդիկ չիմանալով ում լսեն վազում էին մ՛եկ մեկի, մ՛եկ մյուսի կողմը :Վերջում երիտասարդները բաժանվեցին մասերի եւ  վերցրած կեղծ ընտկաշառքը սկսեցին բաժանել քաղաքացիներին ՝ կոչ անելով չվաճառել իրենց ձայնը ...
Արձագանքները տարբեր էին , ոմանք անակնկալի գալով վախենում էին , ոմանք ուրախանում եւ ակցիան գովելի երեւույթ համարում , դե ոմանք էլ ամաչում էին վերցնել կեղծ թղտադրամները՝  կարծելով թե գումարն իսկական ՀՀ դրամ է ... :Ճ

27 апр. 2012 г.

Բարբարոսության նոր ձեւ Հայքի հրապարակում.../տեսանյութ/

Ահա եկավ բոլոր վանաձորցիների կողմից « սպասված » ապրիլի 27-ը...
Հայքի հրապարակում կայանալու էր հանդիպում Սերժ Սարգսյանի հետ եւ  մի խումբ ակտիվիստներ ցանկանում էին ՀՀԿ-ից տեղեկանալ, թե ի՞նչ տեսակետ ունեն մեր ղեկավար մարմինները Թեղուտի հարցի վերաբերյալ...
Ցանկանում եմ նշել , որ մենք բոլորս շատ հանգիստ ու միանգամայն լուռ կանգնած էինք հրապարակում, չէին վանկարկում ոչինչ եւ անգամ միմյանց հետ չէինք խոսում : Մասնակիցներից ոմանք ներկայացել էին ցուցանակներով ,  բանդանաներով : Մենք օրենքի ոչ մի կետ չենք խախտել...
Շատ հանկարծակի մեզ վրա հարձակվեցին մարդիկ, սկսեցին քաշքշել, գործածել բռնի ուժ: Գոռգոռում էին ու հրամայում մեզ հեռանալ տարածքից, պարզաբանելով, որ այսօր միայն ՀՀկ-ի համախոհների հանրահավաք է :
Ուզում եմ նշել,որ ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք / ՀՀ քաղաքացի , օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձիք / : Նաեւ  6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ոչ ոք իրավունք չունի

Անմեղ շների սպանդը Վանաձորում շարունակվում է...


Եվս մի ցավալի խնդրի եմ ուզում անդրադառնալ : Չնայած քաջ գիտակցում եմ , որ ներկայում ստեղծված քաղաքական բուռն քննարկումների հետ միաժամանակ դժվար թե այս խնդիրը առաջ գնա, ամեն դեպքում...
Վերջին ժամանակներս քաղաքում քչերն են զարմանում կրակոցներ լսելիս , քանի որ

26 апр. 2012 г.

Վանաձորի Մ.Թավրիզյանի անվ. արվեստի պետական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին պարտադրում են ներկա գտնվել Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը


Վաղուց էի պատրաստվում բլոգ բացել, ժամանակի սղության պատճառով անընդհատ հետաձգում էի, բայց այսօր համբերությանս բաժակը լցվեց, երբ Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի  հայտարարությունների տախտակին նկատեցի քոլեջի տնօրինության վերջին հայտարարությունը , որտեղ բառացիորեն գրված էր . «Ապրիլի 27-ին, ժամը 16:00-ին, Հայքի հրապարակում կկայանա հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դասախոսների և ուսանողների ներկայությունը պարտադիր է»:

Երևի առանց մեկնաբանությունների էլ պարզ է նախագահի այցի նպատակը , ցանկանում եմ միայն նշել , որ  ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին մասի համաձայն արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական  նյութ տարածել  ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին :