28 апр. 2012 г.

« Կանաչ ընտրություններն ու ԴՈՒ ... »

Տանջված Վանաձորի համար օրը հատկանշական էր նրանով, որ ժամը 15:00-ի սահմաններում ակտիվ քաղաքացիների կողմից իրականցվեց մի ակցիա, որը կրում էր  « Կանաչ ընտրություններն ու ԴՈՒ... »անվանումը :
Ակցիան կազմակերպվել էր Վանաձորի  « Խաղաղության երկխոսություն » ՀԿ-ի կողմից եւ նպատակ էր հետապնդում քաղաքացիների մեջ ծնել գոնե մի փոքր հավատ, որ այս անգամ ընտրությունները անց կկացվեն արդար եւ անկողմնակալ : Մասնակցում էին ՀԿ-ի կամավորներ, ակտիվ վանաձորցիներ, քաղաքացիներ տարբեր մարզերից...
Հակիրճ սյուժեն այսպիսին էր . Հերթականությամբ ամբոխին մոտենում էին անհատներ եւ կեղծ ընտրակաշառք բաժանում: Յուրաքանչյուր նոր եկող քաղաքացիներին առաջարկում էր նախորդի տված գումարից ավելին եւ մարդիկ չիմանալով ում լսեն վազում էին մ՛եկ մեկի, մ՛եկ մյուսի կողմը :Վերջում երիտասարդները բաժանվեցին մասերի եւ  վերցրած կեղծ ընտկաշառքը սկսեցին բաժանել քաղաքացիներին ՝ կոչ անելով չվաճառել իրենց ձայնը ...
Արձագանքները տարբեր էին , ոմանք անակնկալի գալով վախենում էին , ոմանք ուրախանում եւ ակցիան գովելի երեւույթ համարում , դե ոմանք էլ ամաչում էին վերցնել կեղծ թղտադրամները՝  կարծելով թե գումարն իսկական ՀՀ դրամ է ... :Ճ

Ըստ իս ակցիան հաջողված էր , եւ շատերին մտածելու տեղիք տվեց...


Հ.Գ. Ես հավատում եմ , որ յուրաքանչյուր ոք կփորձի իր կողմից բարձր պահել Հայաստանի Հանրապետությունը պատիվը , եւ այն դարձնել ավելի օրինակելի երկիր ...

Կարդացեք նաեւ

Ֆոտոշարք եւ տեսահոլովակ ակցիայից ... սպասեք նոր տեսահոլովակի ...









Չե՛մ վաճառվում