29 апр. 2012 г.

« Հորովել » երգի-պարի անսամբլը 40 տարեկան է

Օրն այսօր լի է հպարտությամբ , ուրախությամբ ու մի փոքր էլ թախիծով , լուսավոր ու պայծառ ... Պարարվեստի միջազգային տոնը նշվում է ապրիլի 29-ին : Պարի միջազգային խորհրդի աջակցությամբ, այն հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ. ՝ ի պատիվ ֆրանսիացի բալետմայստեր Ժան-Ժորժ Նովերի , ում ծննդյան օրը հենց այդ օրն էր : Սակայն ուզում եմ փոքր-ինչ շեղվել ու անդրադառնալ Վանաձորի համար ոչ պակաս կարեւոր այլ իրադարձության : Ճակատագրի հեգնանք , թե ՞  գեղեցիկ պատահականություն :
Մոտ օրերս իր գործունեության 40-ամյակը կնշի Վանաձորի « Հորովել » երգի-պարի անսամբլը ...
Այն ստեղծվել է
1958թ.-ին Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային բազայի վրա :
1972թ.-ին  շնորհվել է պետականի կոչում եւ վերանվանվել « Հորովել » երգի-պարի պետական անսամբլ :  Անսամբլի ծրագրում տեղ են գտել հայ ժողովրդի հինավուրց երգն ու պարը : Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի , Միջին Ասիայի եւ Ռուսաստանի նազմաթիվ քաղաքներում , ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներում. Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների .
1967թ. - Լեհաստան / ոսկե մեդալ /
1968թ. - Բեռլին
1969թ. - Մոսկվա
1975թ. , 1980թ. , 1989թ. , 1991թ. - Ֆրանսիա / Փարիզ /
1984թ. - Ուկրաինա
1993թ. - Վրաստան
1998թ. - Իտալիա
2002թ. - Իրաք
2003թ. - Հունաստան
2006թ. - Ֆրանսիա
2011թ. - Վրաստան

Անսամբլի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարն է Գագիկ Անանյանը
Գլխավոր բալետմայստերը  Արայիկ Գեւորգյանը
Երաժշտական մասի ղեկավարն ու դիրիժորը Էլմիրա Կռոյանը

Սիրով շնորհավորում եմ անսաբլի ողջ անձնակազմին այս տոնի առթիվ , մաղթում եմ նոր բարձունքներ , ավելի մեծ բեմեր ու անկոտրուն կամք...