27 апр. 2012 г.

Բարբարոսության նոր ձեւ Հայքի հրապարակում.../տեսանյութ/

Ահա եկավ բոլոր վանաձորցիների կողմից « սպասված » ապրիլի 27-ը...
Հայքի հրապարակում կայանալու էր հանդիպում Սերժ Սարգսյանի հետ եւ  մի խումբ ակտիվիստներ ցանկանում էին ՀՀԿ-ից տեղեկանալ, թե ի՞նչ տեսակետ ունեն մեր ղեկավար մարմինները Թեղուտի հարցի վերաբերյալ...
Ցանկանում եմ նշել , որ մենք բոլորս շատ հանգիստ ու միանգամայն լուռ կանգնած էինք հրապարակում, չէին վանկարկում ոչինչ եւ անգամ միմյանց հետ չէինք խոսում : Մասնակիցներից ոմանք ներկայացել էին ցուցանակներով ,  բանդանաներով : Մենք օրենքի ոչ մի կետ չենք խախտել...
Շատ հանկարծակի մեզ վրա հարձակվեցին մարդիկ, սկսեցին քաշքշել, գործածել բռնի ուժ: Գոռգոռում էին ու հրամայում մեզ հեռանալ տարածքից, պարզաբանելով, որ այսօր միայն ՀՀկ-ի համախոհների հանրահավաք է :
Ուզում եմ նշել,որ ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք / ՀՀ քաղաքացի , օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձիք / : Նաեւ  6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ոչ ոք իրավունք չունի
պարտադրելու անձին մասնակցել որեւէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը :
Նրանց կողմից խախտվում էր առնվազն երկու կետ , էլ չեմ ասում , որ մեզ ասացին , որ պետք է շնորհակալ լինենք , որ աղջիկների հանդեպ անհարգալից չեն  / Չգիտեմ ինչի քաշքշելն ու վարկաբեկելը համարեցին հարգալից ... / :
Խաղաղ երկխոսելու բազում անօգուտ փորձերից հետո մենք որոշեցինք ժամանակավոր հեռանալ կանգնած տեղից նախ հավաքը չխանգարելու, ե՛ւ կրքերը որոշակի հանդարտեցնելու նպատակով : Սակայն այդ ընթացքում անձիք,ում անունները հրապարակելը չեմ համարում իմ ֆունկցիան, շարունակում էին քաշքշել ակցիայի մասնակիցներին , ընդհուպ մինչեւ տեսախցիկներն էին փորձում կոտրել ... Ինչեւէ...
Հայքի հրապարակը լքելուց հետո ,երբ ես փորձում էի բանակցել մեզ մոտեցած երիտասարդներից մեկի հետ հանկարծ նկատեցի, որ ինչ-որ երեխաներ վրա են տվել աղջիկներին եւ գազանաբար պատռում են նրանց ձեռքի ցուցանակները , մասնատում եւ մանր կտորների բաժանում ... Քիչ անց ականատեսների խոսքերից իմացանք , որ նույն երիտասարդներից ոմանք խոսել են երեխաների հետ , խոստացել ինչ-որ բան ,եթե նրանք  մեզ վնաս հասցնեն...
Հետեւությունները թողնում եմ ձեզ...

Կարդացեք նաեւ...

Ահա եւ խոստացված տեսանյութը , որի համար շնորհակալություն ենք հայտնում « Խաղաղության երկխոսություն » ՀԿ-ին :



Փրկենք Թեղուտը...