26 апр. 2012 г.

Վանաձորի Մ.Թավրիզյանի անվ. արվեստի պետական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին պարտադրում են ներկա գտնվել Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը


Վաղուց էի պատրաստվում բլոգ բացել, ժամանակի սղության պատճառով անընդհատ հետաձգում էի, բայց այսօր համբերությանս բաժակը լցվեց, երբ Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի  հայտարարությունների տախտակին նկատեցի քոլեջի տնօրինության վերջին հայտարարությունը , որտեղ բառացիորեն գրված էր . «Ապրիլի 27-ին, ժամը 16:00-ին, Հայքի հրապարակում կկայանա հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դասախոսների և ուսանողների ներկայությունը պարտադիր է»:

Երևի առանց մեկնաբանությունների էլ պարզ է նախագահի այցի նպատակը , ցանկանում եմ միայն նշել , որ  ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին մասի համաձայն արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական  նյութ տարածել  ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին :

Սպասենք ուսանողների և դասախոսների վաղվա արձագանքներին ...


Սիրելիներս սա էլ բազմաթիվ լուսանկարներից մեկը, որ փակցված վայրի մասին շատ կասկածողներ չլինեն....
Նշեմ , որ հայտարարությունը 26.04.12 վաղ առավոտյան արդեն հանված էր ցուցատախտակից...