27 апр. 2012 г.

Անմեղ շների սպանդը Վանաձորում շարունակվում է...


Եվս մի ցավալի խնդրի եմ ուզում անդրադառնալ : Չնայած քաջ գիտակցում եմ , որ ներկայում ստեղծված քաղաքական բուռն քննարկումների հետ միաժամանակ դժվար թե այս խնդիրը առաջ գնա, ամեն դեպքում...
Վերջին ժամանակներս քաղաքում քչերն են զարմանում կրակոցներ լսելիս , քանի որ բոլորի համար պարզ է դրանց նպատակը : Այլ հարց է , թե ո՞վքեր են իրականացնում այդ արարքը , որը դժվարանում եմ տեղավորել « մարդկային » բառի սահմաններում ...
Կրակոց ... կրակոց... էլի կրակոց եւ հաջորդ օրը « Վանաձորյան խճանկարի » հենց առաջին էջին կարող ես գտնել հարցերիդ պատասխանը , վնասազերծվել է ասենք 100 թափառական կենդանի : Մինչ համապատասխան ծրագրի ժամկետային ավարտը կրակոց լսելիս ես ինքս չէի զարմանում /չնայած որ երկու ձեռքով դեմ էի դրան /, բայց այսօր հարց է առաջանում , արդյոք ինչի՞ հիման վրա են վերջ դնում կենդանիների կյանքին ...
Անչափ ուրախ կլինեմ , եթե ինձ ներկայացնեն ապացույցներ , որոնց հիման վրա ես կհասկանամ , որ հանդիպածս շունը ուղղակի մահացել էր , կամ ասենք ինչ-ինչ պատճառներով նրան քնեցրել էին : Բայց այդ դեպքում էլ անհասկանալի է , թե պարկն ինչի՞ էր արյունոտ , եւ առհասարակ ինչի էր շունը շպրտված Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատին կից աղբարկղի կողքը , որտեղ աչքիս առաջ ամբողջ օրը խաղում են անչափահաս երեխաներ ...